«Ագուլիս» մանկական թատրոնի վերանորոգման համար գումար չի ճարում, իսկ փողոցային ոռնոց-վնգստոցի համար ճարում ա․ Քրիստ Մանարյան
«Երվանդ Մանարյանի ստեղծած, 30 տարին բոլորած «Ագուլիս» մանկական թատրոնի վերանորոգումն ավարտելու համար նախարարությունը համեստ գումար չի ճարում, իսկ փողոցային ոռնոց-վնգստոց ֆինանսավորելու համար ճարում ա»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը։
«Դիմել եմ և ոչ մեկ անգամ, անվստահ ձայներով արդարացել են․ «Գումար չկա, պարոն Մանարյան…»։ Որտեղի՞ց լինի, եթե նման խեղկատակությունների վրա եք ծախսում: Ու հանկարծ չխառնեք, անձամբ ես ընտրել եմ Նիկոլ Փաշինյանին, ոչ թե ձեզ»,- գրել է Մանարյանը: