168 Մամուլի տեսություն
Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և առկա դժգոհությունների, հայտնում ենք․
Իրանի Բուշերի ատոմային էլեկտրակայանի երկրորդ հերթի շինարարությունը պետք է սկսվի հաջորդ շաբաթ: Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նոյեմբերի 6-ին այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ:
Վրաստանի Բաթում քաղաքում նոյեմբերի 6-ին մեկնարկել է պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված 13-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների 230-ից ավելի ներկայացուցիչներ եւ փորձագետներ:
Լայն զանգվածներին և նույնիսկ կրթված շերտերին չի անհանգստացնում, որ դատարաններն օր օրի ընդգծում են իրենց կախյալությունը։ Չի անհանգստացնում մարդկանց հանդեպ իրականացվող ապօրինի հետապնդումները, առանց հիմքի ազատությունից զրկված մարդկանց առկայությունը, քննչականների և դատախազության քաղաքական գործիք դառնալը, ցանկացածին կալանք տալը։ Այս ընթացքը չի ֆիքսվում։ Միշտ գործում է «դե երևի մի բան կա» ձևակերպումը։ Սրանով շատ երկրներ ու ժողովուրդներ են անցել։
«Խայտառակություն է՝ բուհական համակարգը փորձում են դարձնել իշխանության կամաատարը»:
2019թ մայիսի 24-ին ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը Շիրակի մարզի Բասեն գյուղում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության և մեկ անձի ինքնասպանության դեպքերի առթիվ:
Ճապոնիայի բնակիչները մեկ շաբաթից պակաս ժամանակամիջոցում 350 միլիոն իեն (ընթացիկ փոխարժեքով 3,2 միլիոն դոլար) են հանգանակել Օկինավա հարավային կղզու Նահա քաղաքում Սյուրի դղյակի վերականգնման համար:
«Հայոց լեզվին հատկացված այս 64 ժամն ում է խանգարում». ԵՊՀ դասախոս
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և տիկին Վլասիա Պավլոպուլուի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից երեկ տրվել է պաշտոնական ընթրիք:
Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արայիկ Հարությունյանը բոլոր հիմքերն ունի մտածելու, որ իր նկատմամբ տեղի ունեցողը կազմակերպված դավադրություն է: Մարդը մտածում է՝ էն Ավինյանի անունը էդքան կոռուպցիոն սխեմաների հետ կապվեց, ոչ ոք հրաժարականը չպահանջեց, մարզպետները մարզերում ինչ այլանդակություններ ասես՝ չարեցին, Սուրիկի հրաժարականը ոչ ոք չպահանջեց: Վարչապետի քթի տակ աշխատակազմի ղեկավարն ինչ ասես՝ չարեց՝ զրո ռեակցիա: Հիմա ի՞նչ են սրանք ուզում ինձանից»:
«Նախարարի անձն այստեղ էական չէ. էական է Կառավարության դիրքորոշումը»:
ԱՄՆ հայտարարել է, որ տեղեկացրել է ՄԱԿ-ին 2015 թվականի կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրից հեռանալու մասին, որով նախատեսվում է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Կոչ եմ անում նախարարին՝ չարժե՛ այրել բոլոր կամուրջները». ԵՊՀ ուսանողուհի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ին հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է առեւտրի թեման Brexit-ից հետո:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է Լեհաստանի նախագահի պաշտոնի համար առաջիկա ընտրություններում չառաջադրվելու իր որոշման մասին, որոնք պետք է անցկացվեն հաջորդ տարվա գարնանը:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը Ֆորդոյի օբյեկտում մինչեւ 5 տոկոս ուրանի հարստացումն սկսելու Իրանի որոշումը համարում է «մեծ քայլ սխալ ուղղությամբ»:
Պետքարտուղարության ավագ պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին, որոնք ընդունվել են Ներկայացուցիչների պալատում։ Դա նա պատճառաբանել է նրանով, որ երկու նախաձեռնություններն էլ կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ում առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների լարվածությանը: Այս մասին փոխանցում է Bloomberg-ը։
Քննարկում՝ «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով:
«Արայիկ Հարությունյանին խորհուրդ եմ տալիս՝ թող հայերենի ինքնուսույց վերցնի, սովորի, հետո գա՝ կխոսենք»:
Եվրոպական Միության հետ մեր հարաբերություններում կարևորագույն դեր ունեցավ ողջամտության զգացումը, որը գերակայեց և հանգեցրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը:
Անհայտ անձը դանակով հարձակվել է Հոնկոնգի օրենսդիր խորհրդի անդամի վրա եւ վիրավորել եւս երկու հոգու: Այս մասին հայտնել է South China Morning Post հրատարակությունը:
Հայաստանն առաջիկա 10 օրերին կգտնվի Իրանից ներթափանցող արաևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ կներկայացնի բանաձեւ, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում է Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել մարդու իրավունքների այն խախտումների մասին, որոնք Թուրքիայի կողմից կատարվել են Սիրիայում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Սիրիայի արեւելքում նավթի հանքավայրերի անվտանգության ապահովման՝ ընդլայնված ամերիկյան ռազմական առաքելության իրականացմանը: Այս մասին հայտնել է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Դասադուլ ԵՊՀ-ում` Արայիկ Հարությունյանի «գլխավորությամբ հայագիտության դեմ արշավի» դեմ: