Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը՝ պաշտոնին հրաժեշտ տալու լուրերի մասին
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասում է՝ լսել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի մեղադրանքների մասին՝ ուղղված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին, սակայն դրանք դեռ չի հասցրել կարդալ: Այդուհանդերձ, նա չի կարծում, որ հնչեցրած մեղադրանքները բարձր մակարդակով քննարկելու կարիք կա, թեև ցանկացած ողջախոհ քննադատություն պատրաստ են քննարկել և ընդունել:
«Շատ դեպքերում շատ բաներ ներկայացվում են՝ որպես կոռուպցիոն ինչ-որ սխեմա կամ գործարք, այդ թվում՝ պաշտոնյաների հեռավոր բարեկամներին ինչ-որ պաշտոնում նշանակելը, բայց դա կոռուպցիա չէ: Նաև հնարավոր է՝ խախտում չէ, բայց մենք ունենք նման ընկալում, պետք է մենք տեսնենք իրավական ակտերը»,- նշեց Նարեկ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Սարհատ Պետրոսյանն իր հարցազրույցներից մեկում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականին մեղադրել էր «կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ»:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք վարչապետն իր աշխատանքից դժգոհ է, քանի որ մամուլը վերջերս գրել է, որ հրաժեշտ պետք է տա իր պաշտոնին, նա պատասխանեց, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, և իր աշխատանքային գործունեությունը վարչապետի հետ չի քննարկվել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան