
Կումանը նշել է՝ երբ կգլխավոր «Բարսելոնան»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է իր պայմանագրի առկայությունը, որը թույլ չի տալիս նրան լքել թիմը հանուն «Բարսելոնայի»:
«Այս տեղեկատվությունը դուրս է եկել Նիկո-Յան Հուգմայի բերանից (Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ): Նա երևի կարծում էր, որ սա արդեն բոլորին է հայտնի:
Պայմանը վերաբերում է միայն «Բարսելոնային», և դրան կարելի է դիմել միայն Եվրո-2020-ից հետո: Հիմա ես ոչ մի տեղ չեմ գնում, դա հաստատ է:
Եվրոյից հետո, գուցե, ֆեդերացիան ասի, որ գոհ չէ ինձնից և մենք ստիպված կլինենք խզել պայմանագիրը։ Այդ ժամանակ մենք կբաժանվենք։
Բայց ես կարող եմ միայն մեկ ակումբ գնալ: Կարող եմ վստահորեն ասել, որ չեմ հեռանա Հոլանդիայի հավաքականից՝ հանուն որևէ այլ ակումբի: Ես բազմիցս ասել եմ, որ «Բարսելոնան» իմ երազանքների թիմն է»,- ասել է Կումանը:
Սիրարփի Աղաբաբյան