
Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում

Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում: Այս մասին գրում է Championat.com կայքը: Վարդանյանը կարող է մի քանի տարվա պայմանագրի ստորագրել Սոչի քաղաքի համանուն ակումբի հետ: Նախնական տեղեկությունների համաձայն հայ կիսապաշտպանը ռուսական ակումբին կմիանա հունվար ամսին:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում կայացած «Արարատ»-«Փյունիկ» խաղում Էրիկ Վարդանյանը մրցավարին ուսով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել, որից հետո մարզադաշտը լքելիս միջնամատ էր ցույց տվել երկրպագուներին: ՀՖՖ Կարգապահական կոմիտեն որոշում էր ընդունել Էրիկ Վարդանյանին որակազրկել մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը` 6 ամսով, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 600 հազար դրամով: Ֆուտբոլիստը հետագայում ներողություն էր խնդրել պահվածքի համար: