Բաժիններ՝

Առակաց գիրքը իմաստալից ասույթների և ուսուցողական խրատների ժողավածու է, որոնցից մեծ մասի հեղինակը Սողոմոնն է

Առակաց գիրքն իր ներկայիս տեսքով կազմվել է Եզեկիա թագավորի օրոք: Իմաստալից ասույթների և ուսուցողական խրատների ժողավածու է, որոնցից մեծ մասի հեղինակը Սողոմոնն է, իսկ մյուս մասինը՝ այլ հեղինակներ:

Գրքում տրվում է բազմաթիվ արդիական թեմաների բնութագրում և սահմանում՝ պարունակում է ուսուցողական բովանդակությամբ: Այն կարևոր դեր կարող է խաղալ յուրաքանչյուրի հոգևոր աճի և դաստիարակության գործում: Գրքում տրվում են, օրինակ, արդարության, ամբարշտության, հարստության, աղքատության, ծուլության, կաշառքի և այլ կարևոր թեմաների սահմանումները:

Գրքի հիմնական բովանդակությունը Տիրոջ օրենքն է, որը ըստ եբրայական ավանդության, մինչ Սողոմոնը որևէ մեկը չէր գիտակցում: Առակների գրքից է նաև Մեսրոպ Մաշտոցի կողմից կատարված առաջին հայտնի թարգմանությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առակ 1.2):

Ընդհանուր առմամբ՝ գիրքը բաժանված է 3 հիմնական մասերի:

Առաջին մասը բուն առակներին վերաբերող ներածություն է, որը բացատրում է իմաստության դերն ու կարևորությունը մարդու կյանքում: Երկրորդ մասը գրքի կենտրոնական հատվածն է, ինչի պատճառով էլ գիրքը ստացել է հենց այս հատվածի անվանումը: Այս մասում է, որ զետեղված են Սողոմոնի առակները:

Իսկ երրորդ մասը բաղկացած է չորս անկախ հատվածներից, որոնցից երկուսը մեզ փոխանցում են ոչ իսրայելցի իմաստունների մտածումները, ոչ էլ խրատները:

Հարկ է նշել, որ առակների գիրքը պատկանում է գրական այնպիսի ժանրի, որը մեծ ծաղկում է ապրել ամբողջ Հին Արևելքում, որովհետև այնտեղ անհրաժեշտություն էր կյանքում ձեռք բերած սեփական փորձն ու իմաստությունը փոխանցել սերնդեսերունդ:

Ըստ երևույթին, գրքում զետեղված առակները ծնվել են տարբեր ժամանակաշրջաններում:
Առակների գրքի ամենամեծ փիլիոսայությունն այն է, որ այն բնավ չի շոշափում իսրայելցի ժողովրդի պատմությունն ու ապագային վերաբերող հարցեր, ինչպես անում են Հին Կտակարանի մյուս գրքերը, այլ անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր անհատի՝ սերմանելով բարու անհաղթ զորությունն ու աստվածահաճո կյանքի բերկրության գիտակցումը:

Արմեն Չաքմիշյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ