Բաժիններ՝

Թաիլանդում մնացած հայերի ու վրացիների համար չարտերային չվերթ կիրականացվի

Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները, որոնք մնացել են Թաիլանդում, կկարողանան մարտի 11-ին` ժամը 19:30-ին, Բանգկոկից Թբիլիսի մեկնել չարտերային չվերթով։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

«Վրաստանի կառավարությունն օգնեց մեզ ստանալ չարտերային չվերթի թույլտվություն: Հայաստանի դեսպանատունն օգնում է մեզ՝ տարածելով այս տեղեկությունը: Մեզ շատ հայեր են միացել», – BMG մեդիահարթակին հայտնել է չվերթի կազմակերպիչ, «Wonderfly» տուրիստական ընկերության հիմնադիր Թամունա Բոջգուան:

Ըստ նրա` արդեն հավաքվել է 100 մարդ, ևս 50 ազատ տեղ կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս