Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես Սաշիկ Սարգսյան. խմբ.) նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«Դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46֊256֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել է հետախուզում»,- հայտնել են դատախազությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախաքննական մարմինը փետրվարի 24–ին միջնորդել է դատարանին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառել։

Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, երբ եղբայրը` Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար էր։ Մեղադրանքի համաձայն` նա 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը` իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031