Բաժիններ՝

Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան HIMARS համակարգերը թիրախ կդառնան Իրանի համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM), որոնք հայտարարել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով Իրանին հարվածելու մասին։

Արաղչին X-ում գրել է, որ այդ համակարգերը թիրախ կդառնան Իրանի զինված ուժերի համար։

«Շնորհակալություն, CENTCOM, որ խոստովանեցիք, որ մեր հարևանների տարածքն օգտագործում եք, որպեսզի տեղակայեք HIMARS համակարգեր՝ օգտագործելու մեր ժողովրդի, այդ թվում, ակնհայտորեն, աղազրկման գործարանի դեմ», – գրել է նա։

Արաղչին հավելել է, որ «այժմ ոչ ոք չպետք է գանգատվի», եթե Իրանը ոչնչացնի այդ համակարգերն իր հրթիռներով։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը X-ում գրառում էր կատարել՝ նշելով, որ ամերիկյան HIMARS համակարգերն օգտագործվում են Իրանի տարածքի խորքերը հարվածներ հասցնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031