Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արեւելքի Ռաս Էլ Այն քաղաքում գործողության ժամանակ կարող 1ին կիրառել արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և աշխատակազմին ու համայնքային ծառայությունների պատասխանատուներին ներկայացրել նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և ավագանու անդամներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները:
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:00-ի սահմաններում Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 14 ՕՕ 161 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:
Անժելա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»-ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։ Ոչ իմ նախաձեռնությամբ։
Հայաստանում ստեղծված իրավական ներկա վիճակի, մարտահրավերների ու լուծումների մասին են նախատեսում խոսել այդ խնդրով անհանգստացած փորձագետները, իրավաբաններն ու իրավապաշտպանները՝ «Այլընտրանքային նախագծեր» և «Իմ Ձայնը» ՀԿ-ների նախաձեռնած «ՀՀ իրավական մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ:
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի Զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել։
Այս տարվա մեջ արդեն 4-րդ դեպքն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տարբեր հրապարակումների առնչությամբ ՀՀ քննչական մարմինները ՀՀ դատախազության հետ միաժամանակ պահանջում են բացահայտել ինֆորմացիայի աղբյուր: Առաջին դեպքը այս տարվա մարտի 20-ին էր, երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից գրություն ստացավ այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով առանցքային վկաների՝ Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի ցուցմունքների հրապարակումը անթուլատրելի է եւ պետք է դադարեցնել մյուս ցուցմունքների հրապարակումը, եթե դրանք ունենք:
«Ամենապարզեցված տարբերակը՝ հատուկ սարքավորումներ են, որոնք ֆիքսում են մուտքը, ելքը, ID հասցեները, ավելի խորացված էլ կան, որոնք դիտարկում են՝ ուր է մտել, ինչ է անում (վերջինի մասին դեռ խոսք չի գնում, խոսքը միայն ֆիքսելու մասին է՝ ելքը, մուտքը և այն հեռախոսի սարքը, որից օգտվել են և այդ տվյալների երկու տարով արխիվացում)»:
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոռանա՞լ, թե՞ հիշել Նաիրի Զարյանին… Ցանկացած միջավայր ստեղծում է իրեն բնորոշ մշակույթ։ Այսպես, որևէ պետության մեջ, երբ խրախուսվում է գիտությամբ զբաղվելը, քննադատական միտքը, ստեղծվում է բարենպաստ միջավայր և գիտությունը ծաղկում է՝ տալով անվանի գիտնականներ»։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Շիվաջի Կշատռապատիի և Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել։ Մեր այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում ՀՖՖ-ից չհերքեցին՝ հորդորելով սպասել պաշտոնական հայտարարության։
ԱՄՆ-ը հոկտեմբերի 18-ից 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության օդանավերի եւ 25 տոկոսի չափով՝ գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանքի վրա, այդ որոշումը դարձել է Միացյալ Նահանգների 2004 թվականի հայցով Առեւտրի համաշխարհային կազմակերպության Վեճերի լուծման մարմնի վճռի արդյունքը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հանրահայտ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի դրույթներին:
Անվտանգության գոտին, որի ստեղծման շուրջ ԱՄՆ-ը եւ Թուրքիան պայմանավորվել են Անկարայում կայացած բանակցությունների արդյունքներով, ներառելու է սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հարավ ընկած շրջանը, սակայն խոսքը վերաբերում է միայն այն տարածքներին, որոնք այժմ վերահսկվում են Թուրքիայի զինուժերի կողմից:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը գտնում են, որ Սիրիայի հյուսիս-արեւելքի վերաբերյալ ամերիկա-թուրքական պայմանավորվածությունները խախտում են վստահությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նկատմամբ:
ԱԺ-ում մեկնարկել է «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը խորագրով» խորհրդարանական լսումներ։
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում, բայց ի գիտություն են ընդունել Անկարայի կողմից ռազմական գործողության դադարեցումը:
Առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել։ Այս մասին տեղեկացնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Կատալոնիայում հոկտեմբերի 18-ին համընդհանուր գործադուլ է անցկացվում: Ինչպես սպասվում է, փողոցներ դուրս կգան հարյուր հազարավոր ցուցարարներ: Նրանք բողոքում են 2017 թվականի անկախության հանրաքվեի գործով Իսպանիայի Գերագույն դատարանի վճռի դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարի պաշտոնը թողնելու Ռիք Փերրիի որոշման վերաբերյալ տեղեկատվությունը եւ հայտարարել, որ դա տեղի կունենա տարեվերջին: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի 16-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում աշխատանքային հանդիպում ենք ունեցել Երևան-Արարատ երթուղին սպասարկող «Լիգա» ՍՊԸ տնօրինության հետ։
«911» ծառայություն հոկտեմբերի 18-ին, ժամը 06:54-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունը պատերազմական հանցագործություն է, ուստի Թուրքիան չի կարող ընդունվել Եվրամիություն: Այս մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է հարցազրույցում, որը հոկտեմբերի 17-ին հեռարձակվել է Պրահայի Barrandov հեռուստաալիքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նկարագրելով Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, Թուրքիային եւ քրդերին համեմատել է երկու երեխաների հետ:
Իտալական «Ռոմա»-ն հաստատ է, որ Մխիթարյանն այս շաբաթ չի վերադառնա խաղադաշտ: Մայրաքաղաքային «գայլերի» պաշտոնական կայքը գրել է, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի «Սամպդորիա»-ի դեմ Սերիա Ա-ի առաջիկա հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 20-ին: Կայքի պնդմամբ` Մխիթարյանն ամբողջապես վերականգնվել է վնասվածքից:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հյուրընկալել էր ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին: Նա Ապրիլյան պատերազմի շրջանում Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետն էր, հետո դարձավ Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը, իսկ իշխանափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:
Այսօր ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց։ Այս մասին ֆեյսբուքում ուղիղ եթերում տեղեկացրեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ պատճառը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն է: