«Նույն Արման Բաբաջանյանը խոսեց Գլխավոր դատախազի կես միլիոնանոց դղյակի մասին, իսկ ինչո՞ւ ընթացք չկա»:
Նյութերի նախապատրաստման փուլում Հրայր Թովմասյանի հորը հարցեր են ուղղել, թե իր բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը եւ նրա երկու դստրերն այսօր հրավիրվել են ԱԱԾ։
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը չի պլանավորում դուրս գալ Եվրոպական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), չնայած կազմակերպությունում առկա չլուծված խնդիրներին։
«Փաշինյանը հատել է այն եզրագիծը, որից անդին կատաստրոֆա է լինելու իր համար». Նարեկ Սամսոնյան
Աֆղանստանում առնվազն 17 մարդ է զոհվել երկրի արեւելքի Նանգարհարի նահանգի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով:
«Եթե Փաշինյանի համար Արթուր Դավթյանը լեգիտիմ է, ապա Թովմասյանը ևս պետք է լեգիտիմ լինի»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:
«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, նրա հետ խոսել եմ, բայց կարող եմ ասել, որ աշխատել եմ մանրամասների մեջ չխորանալ, քանի որ այդ ժամանակաշրջանում դա ճիշտ չեմ համարել: Այսքանով կբավարարվեմ իմ շփումների մասին պատմելուց»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնանակությունից հետո արված հայտարարությանը:
«Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցողը ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի»,- այս մասին ԱԱծ-ի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Գալստյանը:
Այս միտքն ուղղակի ծիծաղել է, որովհետև չի կարող իշխանություն ունեցող որևէ մարմին ենթարկվել ինչ-որ մարդկանց, որոնք արդեն որևէ ազդեցություն չունեն, և որոնցից որևէ կախում գոյություն չունի:
Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության։
«Մեր իշխանության օրոք ասֆալտին չեն փռել, ոչ մեկի 75-ամյա հորն էլ ԱԱԾ չեն բերել»,- այս մասին ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։
«Գալու է էս իշխանության վերջը. իրենք հավերժ չեն»,- այս մասին ԱԱԾ-ի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագորղների հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը:
«Հրայր Թովմասյանի ավագ դուստրն այս պահին ԱԱԾ-ի ներսում է, կրտսեր դուստրը սպասում է, որ հետո ներս մտնի»,- այս մասին ասաց Արփինե Հովհաննիսյանը, ով այս պահին գտնվում է ԱԱԾ-ի մոտ:
«Ես եղել եմ ու կամ պաշտոնյա, իմ հետ կապված Հատուկ քննչականում դիմում է եղել, գնացել, ցուցմունք եմ տվել, և գործը կարճվել է, պետք է ասենք, որ իմ հետ կապված հետապնդումնե՞ր են եղել, ամենևին: Բա ո՞նց է լինում, որ իմ մասով չեք ասում, իսկ Արթուր Վանեցյանի մասով ասում եք: Վանեցյանի ծաղկի բիզնեսի մասով խոսվել է մինչև նրան պաշտոնանկ անելը: Եթե Արթուր Վանեցյանն այսօր էլ լիներ ԱԱԾ տնօրեն, և լինեին փաստաթղթեր՝ կապված նրա հետ, ինձ կանչելու էին և ցուցմունք վերցնեին»,- նշեց նա:
«Ես կուզեի ֆիքսել հետևյալը, որ կարմիր գծերի սահմանն անցնում են ոչ թե ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և մյուս մարմինները, այլ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ գործադիր իշխանությունը զավթած մարդը, որն ըստ էության հրահանգում է ԱԱԾ-ին կատարել գործառույթներ, որոնք չեն մտնում նրանց իրավասության ներքո»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ մեկ տարի առաջ չեն գնացել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը, պատասխանեց, որ նախորդ տարի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ հունվար-փետրվար ամիսներին, ձևավորել է խորհրդարանը, ուստի հնարավոր չի եղել Հայաստանն անընդհատ պահել ցնցումների ու ակցիաների մեջ:
Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Եվրամիության գագաթնաժողովը հոկտեմբերի 18-ին Քրիստին Լագարդին հաստատել է Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նոր ղեկավար:
Հոկտեմբերի 16-ի գիշերը գրանցված միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է՝ գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից:
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը կամավոր ներկայացել է Բելգիայում դատախազի Բրյուսելի գրասենյակ այն բանի կապակցությամբ, որ Իսպանիայի Գերագույն դատարանն այս շաբաթ ավելի վաղ հրապարակել է նրա ձերբակալման երրորդ միջազգային օրդերը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իրավական ներկա խնդիրները կարգավորելու միայն մի ճանապարհ է տեսնում: Դա իրավաբանական համայնքի միասնականությունն է: Նա վստահ է, որ այսօր իրավական մարտահրավերների հիմնական պատճառն էլ հենց իրավական համայնքի արձագանքի բացակայությունն է:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանը և խոհանոցն ունեն նորոգման ու վերազինման կարիք. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում նորոգ ու մաքուր վիճակում՝ ինչը չի բացառում խաչաձև աղտոտումը, չկա տաք ջրամատակարարում, գույքը հնամաշ է:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում այն մարդիկ, որոնք օրենք չեն խախտել, վախենալու ոչինչ չունեն, խոսքը վերաբերում է՝ ինչպես Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, այնպես էլ՝ բոլոր քաղաքացիներին:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր հայտարարել էր, որ ժամը 14:30-ին գնալու է ԱԱԾ շենքի մոտ: Նրա խոսքով՝ պատճառը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանն անդրադարձավ սոցցանցի ադրբեջանական տիրույթում օրերս ակտիվ շրջանառվող մի տեսանյութի, որում Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում հավաքվել էին ադրբեջանցիներ և, իբրև թե մտադիր էին «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ պաստառներով շարժվել դեպի Արցախի սահման՝ նպատակադրվելով հատել այն:
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկի զինծառայողներն անցկացրել են մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ և զորքերի տեղաշարժով:
Չնայած Սիրիայում 120 ժամով թուրքական ռազմական գործողության հայտարարված դադարեցմանը, հոկտեմբերի 18-ին Ռաս Էլ Այնի շրջանում գնդակոծումները շարունակվում են: