Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։
ԱՄՆ-ը կընդլայնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:
Պենտագոնը կենդանի ուժ եւ զրահատեխնիկա է փոխադրում Սիրիայի արեւելքում նավթի հանքավայրերի շրջան:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին այցելել է Մարտունու շրջանի Խերխան գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
«Արցախի հարցում ստեղծված պայթյունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է։ Բայց արդեն ասել եմ նաեւ, որ «շալվար իջեցնողները» պակաս հրեշ չեն»։
«Եթե դուք եկել էիք փոփոխություն արձանագրելու և փողոցում չէիք ապրում, ապա պետք է շարունակեիք ապրել ձեր բնակարաններում: Շուրջ 387 միլիոն դրամ մենք տալիս ենք, որ Կառավարական առանձնատանն ապրեն Արարատը և Նիկոլը: Ի՞նչ են անում նրանք՝ շարքային քաղաքացու կյանքը բարելավելու համար, ես ոչ մի դրական տեղաշարժ, բան չեմ արձանագրել իմ և իմ շրջապատի կյանքում»:
Հոկտեմբերի 28-ին զանգվածային ուսանողական ցույցեր են տեղի ունենում Բաղդադում եւ Իրաքի մի շարք հարավային քաղաքներում:
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 27-ին այցելել են հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալբերտո Ֆեռնանդեսը կոչ է արել ազատել Բրազիլիայի նախկին ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը բազմամյա բանտային կալանք է կրում:
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ամեն ինչ անել կենսաթոշակային բարեփոխումն իրականացնելու համար, չնայած դրա պատճառով ժողովրդականություն չվայելելու սպառնալիքին:
168.am-ի հարցին, թե Թուրքիայի ուղիղ ճնշման հետևանքո՞վ է նման կանոնադրական փոփոխություն առաջացել, թուրքագետը պատասխանեց. «Այս ամեն ինչը, ինչ որ կատարվեց, պետության կողմից չէր, սա ներսից կատարված խնդիր է. չեմ կարծում, որ ինչ-որ թուրք պաշտոնյա այդքան լավ տեղյակ լինի հայ եկեղեցու աշխատաոճի մասին, որ կարողանա այդպիսի նուրբ ձևակերպում այստեղ մտցնել»:
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ը, նոյեմբերի 1-2-ը հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև:
ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ Ազգային անվտանգությունում Պետական վերահսկողությունն իր հերթական ստուգումներն է կատարում, և այստեղ տարօրինակ որևէ բան չկա:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը:
Անհայտ անձինք հոկտեմբերի 28-ին կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը եւ դրանում զետեղել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի լուսանկարը՝ I`ll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ:
«Մենք Արման Բաբաջանյանին վստահելու կամ չվստահելու խնդիր չունենք, կարծում եմ, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի, եթե անհրաժեշտություն լինի, իսկ անհրաժեշտություն այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք գործողություն»:
2019 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հայցադիմումի կապակցությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 28- 30-ը Հայաստան է ժամանելու «SkyPower» ընկերության պատվիրակությունը:
Ձեր ձեռքերում այսօր կա շատ կարևոր առաքելություն՝ զսպել ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը, որը հավատացեք, երբեմն օգտագործվում է որոշ «նեղ» շրջանակի մարդկանց կողմից՝ իրենց անձնական շահերի համար․․․
Եվրամիության անդամ 27 երկրները որոշել են հավանություն տալ Brexit-ի ամսաթիվը երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը:
«Մենք վարում ենք լողացող կուրսի քաղաքականություն, և քանի որ կար արտարժույթի բավականին լուրջ ավելցուկ, հնարավորություն ունեցանք բավականին արտարժույթ գնել, դեռ չենք հասել 500 միլիոնի, բայց մոտավորապես, դրանից մի քիչ պակաս այս տարի գնել ենք, ինչն աննախադեպ է: Ես նաև ասել եմ, որ, երբ կտրուկ դրամի արժևորում էր լինում, մենք նույնիսկ այդ ժամանակ այդքան արտարժույթ չենք գնել»:
Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետի ՀՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու փաստաթուղթ է ստորագրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան:
Բաղդադում եւ Իրաքի մի քանի նահանգներում 74 մարդ է զոհվել անցած ուրբաթ օրվանից շարունակվող ցույցերի ընթացքում:
Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 28-ին անփոփոխ թողեց «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու` առաջին ատյանի որոշումը:
Հայ-կորեական 4-րդ գործարար համաժողովին ներկա էր նաև Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Սոկ-Բաեն: Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ, չնայած այսօր հայ-կորեական ապրանքաշրջանառության թվերը շատ փոքր են, այդուհանդերձ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններ կան:
Հնդկաստանի հարավում երրորդ օրն է՝ շարունակվում է երկամյա տղային փրկելու գործողությունը, որը 10 մետր խորություն է ընկել լքված նեղ ջրհորում, տեղեկացնում է BBC-ին:
«Ներկայումս, որպես այդպիսին, ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում ամենաբարձր մակարդակով հանդիպում չի ծրագրվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանն ու բանակցային գործընթացի բովանդակությանը:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 6.25-ին, ոստիկանություն է զանգահարել 21-ամյա մի էջմիածինցի և հայտնել, թե ուղևորը, որի հետ ինքը գումար չտալու համար վիճաբանել է, Փարաքարի մոտ նստել է արծաթագույն «Օպել Զաֆիրա» մեքենան և փախել:
Մի քանի օր է, ինչ Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում է այն փաստը, որ պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել նախկին մարզիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով։