Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:
Երկրապահում իրավիճակը թեժ է. կամավորները հանձնում են անդամատոմսերը:
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սննդի արդյունաբերության ոլորտում ճապոնական հայտնի Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ:
«Ամբողջ երկու օր լրատվամիջոցները դիմում են Հովհաննես Քոչարյանի հրաժարականի հետ կապված, մեկ էլ որոշում են, որ ոչ թե հրաժարական է տվել, այլ քաղաքական հայտարարություն է արել, դրա համար են հեռացրել գործից»,- արձագանքելով փոխոստիկանապետի աշխատանքից ազատվելու մասին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի մեկնաբանությանը՝ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
24-ժամյա համընդհանուր գործադուլը, որն Իտալիայի մի քանի խոշոր արհմիություններ հայտարարել են ի նշան բողոքի իշխանությունների տնտեսական քաղաքականության դեմ, հոկտեմբերի 25-ին լուրջ խոչընդոտներ է ստեղծել միլիոնավոր իտալացիների եւ Ապենիններում հանգստացող բազմաթիվ զբոսաշրջիկների համար։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախարարների և փոխնախարարների գաղտնի ձևով աշխատավարձերի կրկնակի բարձրացումն իրենք դատապարտել են, քանի որ պարգևավճարների ֆոնդի 30 տոկոսը չի կարող գերազանցել, մինչդեռ իրենք 100%-ով են բարձրացրել։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 07.14-ին, ոստիկանություն է զանգահարել մի ՍՊԸ աշխատակից և հայտնել, որ Մոսկովյան փողոցում գտնվող իրենց գրասենյակից կատարել են գողություն:
Երկրապահը Կենտրոնի երկրապահի նախագահ է ընտրում. ՈՒՂԻՂ
Կոնստանտին Տեր-Նակալյանը և Գուրգեն Եղիազարյանը այսօրվա ասուլիսում անդրադառնում են վերջին ձերբակալությունների, նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացմասն մասին հարցերին:
Ազգային ժողովում մեկնարկած խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք իր համար հստակեցվե՞լ է հարցը, թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինչո՞ւ է՝ ընդունելով խմբի հրավերը, եկել, բայց սենյակի դռներից ներս չի մտել։
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետի աշխատակազմի և 6 լրագրողների գործուղման ընդհանուր ծախսը կազմել է 196 մլն 884 հազար դրամ՝ ներառյալ չվերթի ծախսը, որը կազմել է 165 մլն 945 հազար դրամ:
«Հայտարարվեց, որ սպաների աշխատավարձերը բարձրացվել են, մինչդեռ ավելացել է սպաների միայն հավելավճարը՝ ընդամենը երեք տոկոսով, որը կազմում է 10-15.000 դրամ: Այն ֆոնի վրա, երբ չի բարձրացել ուսուցիչների, քաղծառայողների աշխատավարձերը, բայց բարձրացվում են պարգևավճարները՝ քաղաքական անբարոյականության դրսևորում է»:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում հյուրընկալելու մասին:
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար իր գործընկեր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումը «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչական խմբավորման պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ կարևոր է հատկապես այն համատեքստում, որ 20 տարի հետո մեր երկրի քաղաքական ընթացքը կրակահերթերով շրջած անձնավորությունն ունի իրավական հնարավորություն դիմելու՝ վաղաժամ ազատ արձակվելու, իսկ պետությունն էլ ունի ընթացակարգ այդ ցանկությունն իրավական ճանապարհով իրացնելու։
Մեծ Բրիտանիան պետք է անցկացնի Համայնքների պալատի վաղաժամկետ ընտրություններ, որպեսզի ձերբազատվի ներկայիս «զոմբի-խորհրդարանից»:
Նախկին հետախույզ, ռազմագետ Գևորգ Գևորգյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Վոլոդիա հովհաննիսյանը քննարկում են թուրք-սիրիական պատերազմին, Էրդողան-Պուտին հանդիպմանը. ԼՂՀ հիմնահարցին և քրեական հետապնդումներին առնչվող հարցերը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ վերջնական հավաստի տեղեկատվություն չունի այն անձանց վերաբերյալ, որոնց դիակները հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի տարածքում, բեռնատարում:
«Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնելու: Դեպք է եղել, որ մամուլը գրել է, թե իբրև Նաիրի Հունանյանն այնտեղ չէ, բայց խցի մոտով անցել եմ ու համոզվել, որ այնտեղ է: Ես նրան տեսնելու ցանկություն այսօր էլ չունեմ»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Ֆրանսիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին Փարիզում ունեցավ հանդիպում ֆրանսիացի գործընկերների հետ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ ժամանակին պարգևավճարների հարցը շատ է քննարկվել, այդ թվում՝ իրենց խմբակցությունում, քանի որ պարգևավճարների չափն ու տրման կարգը մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում:
«Մեր առջև ծառացած իրավական մարտահրավերները: Ինչի՞ կարող է հանգեցնել իրավական ընթացակարգերի չպահպանումը. կամայականություններ: Ներքաղաքական իրավիճակ». Զարուհի Փոստանջյանի անդրադարձը՝ այս թեմաներին:
Երևանի ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը հերթական ահազանգն է հնչեցնում մայրական և մանկական մահացության դեպքերի մասին: Ըստ նրա՝ դրանց պատճառների պարզաբանման մասին Առողջապահության նախարարությունը լռում է:
Պենտագոնը մեծ հեռահարության թնդանոթ է մշակում, որը կկարողանա հարվածներ հասցնել մինչեւ հազար մղոն (1600 կիլոմետր) տարածության վրա:
«Մենք բոլորս չպետք է թույլ տանք, որ հանկարծ քաղաքական առումով մանիպուլյատիվ գործողություններ կատարվեն տեղեկատվական դաշտում: Մենք ակնհայտ տեսնում ենք տեղեկատվական պատերազմներ, որն ազդում է այս կամ այն առումով ընդհանուր մթնոլորտի վրա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թերթը տեղեկացավ, որ կապի օպերատորները Հայաստանի եւ Արցախի միջեւ գործող հեռախոսային ծառայությունների վճարները կնվազեցնեն: 2020 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր տարի աստիճանաբար կնվազեցվի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության եւ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների շարժական կապի ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները` 2025 թվականի հունվարի մեկից հետո այն սահմանելով 5 դրամ/րոպե:
Այսօր ԱԺ ճեպազրույցում լրագրողներից մեկը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց՝ որպես «Կենտրոն» հեռուսատընկերության հետ նախկինում կապ ունեցող անձ, կարո՞ղ է արդյոք պատասխանել՝ ինչո՞ւ փակվեց Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդաշարը։
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ դատաիրավական համակարգում երկարամյա բեղմնավոր աշխատանքի եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ իրավաբան, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամ Շուրա Օհանյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը չի ցանկանում մեկնաբանել պատգամավոր գործընկերոջ՝ Արման Բաբաբաջյանի և Հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի հանդիպումը, քանի որ դատապարտյալի հետ հանդիպումը Ա. Բաբաջանյանի որոշումն է եղել:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում վերջին զարգացումների համատեքստում թուրքական մամուլն անդրադարձել է ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազայի շուրջ հնարավոր զարգացումներին։