Արա Բաբլոյանը կարո՞ղ էր իշխանություն յուրացնել. Արման Աբովյանը հարցն անպատասխան թողեց

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօրվա ճեպազրույցում՝ անդարդառնալով լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ասաց.

«Մենք բոլորս չպետք է թույլ տանք, որ հանկարծ քաղաքական առումով մանիպուլյատիվ գործողություններ կատարվեն տեղեկատվական դաշտում: Մենք ակնհայտ տեսնում ենք տեղեկատվական պատերազմներ, որն ազդում է այս կամ այն առումով ընդհանուր մթնոլորտի վրա։ Այդ պարզ պատճառով,  յուրաքանչյուր ընթացք չպետք է խրախուսվի այս կամ այն հայտարարություններով ու քաղաքական հայտարարություններով, որովհետև մենք դրանով  խրախուսում ենք տեղեկատվական քաոսը»։

Աբովյանն անատասխան թողեց հարցը, թե արդյոք ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարո՞ղ էր իշխանություն յուրացնել.

«Կարծում եմ, այդ հարցը պետք է տալ Արա Բաբլոյանին»:

Դիտարկմանը, թե Արա Բաբլոյանն այդ հարցին բացասական պատասխան է տվել,  ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ Արա Բաբլոյանի շուրջ տեղի են ունենում իրավական գործընթացներ, հետևապես՝ ճիշտ չի համարում դրանց գնահատական տալը։

Տեսանյութեր

Լրահոս