«Բա էդ մարդն ի՞նչ խոսեր քաղաքական հարթակում». Քաղտեխնոլոգը՝ Հովհաննես Քոչարյանի ազատման մասին
«Ամբողջ երկու օր լրատվամիջոցները դիմում են Հովհաննես Քոչարյանի հրաժարականի հետ կապված, մեկ էլ որոշում են, որ ոչ թե հրաժարական է տվել, այլ քաղաքական հայտարարություն է արել, դրա համար են հեռացրել գործից»,- արձագանքելով փոխոստիկանապետի աշխատանքից ազատվելու մասին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի մեկնաբանությանը՝ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հ. Քոչարյանի հրաժարականի պատճառը բարձրաձայնված անհամաձայնությունն էր, որ ոստիկանական համակարգը չպետք է գլխավորի քաղաքացիական անձ, Վ. Կարապետյանը պատասխանել է. «Դրանից հետո գրել է դիմում, խնդրել է իրեն ազատել, ինչը և արվել է: Իրեն կարող եք դիմել այդ հարցով: Պարզապես ինքը գրել է դիմում, ու դրա հիման վրա որոշումը կայացվել է, ներկայացնել նախագահին գրություն՝ ազատման վերաբերյալ»:
Ըստ նրա՝ ԱԺ-ն քաղաքական թիվ մեկ հարթակն է, և այնտեղ ենթադրելի էր քաղաքական հայտարարությունը:
«Բա էդ մարդն ի՞նչ խոսեր քաղաքական հարթակում»,- քաղտեխնոլոգը հարց ուղղեց Վլադիմիր Կարապետյանին:
«Ես ինչքան հասկացա՝ Հովհաննես Քոչարյանն ընդամենը բարձրաձայնել էր կառավարության կարծիքը»,- ասաց Կ. Քոչարյանը՝ հավելելով՝ եթե այն չլիներ կառավարության կարծիքը, ԱԺ կընդուներ այդ նախագիծը:
Զարուհի Դիլանյան