«Գնամ, դահիճի հետ հանդիպեմ, որ ի՞նչ անեմ». Էդմոն Մարուքյանը՝ Նաիրի Հունանյանին տեսակցելու մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ցանկություն չունի մեկնաբանելու Արման Բաբաբաջյանի և Հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի հանդիպումը:

«Այդ հանդիպման հետ կապված հարցերով դիմեք Արման Բաբաջանյանին, ես նրա մամուլի խոսնակը չեմ, որ պատասխանեմ»,- այսօր Ազգային ժողովում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ ցանկություն ունի՞ գործընկերոջ օրինակով հանդիպելու Նաիրի Հունանյանի հետ, Էդմոն Մարոuքյանը պատասխանեց, որ մինչև 2012 թվականը եղել է քրեակատարողական հիմնարկներում հասարակակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ:

«Բանտում այցելել եմ այսօրվա իշխանության բոլոր անդամներին, որոնք եղել են քաղբանտարկյալ, այդ թվում՝ հազարավոր դատապարտյալների: Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնելու: Դեպք է եղել, որ մամուլը գրել է, թե իբրև Նաիրի Հունանյանն այնտեղ չէ, բայց խցի մոտով անցել եմ ու համոզվել, որ այնտեղ է: Ես նրան տեսնելու ցանկություն այսօր էլ չունեմ»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Կարդացեք նաև

Նրա բնորոշմամբ, իր համար Նաիրի Հունանյանը դահիճ է, դահիճների պարագլուխ և վստահ է, որ նրա խնդրանքը՝ վաղաժամ ազատ արձակվելու, չի բավարարվելու, քանի որ քննարկման առարկա է նաև հանրության կարծիքը՝ տվյալ անձին հասարակություն հետ ընդունելու վերաբերյալ:

«Գնամ, դահիճի հետ հանդիպեմ, որ ի՞նչ անեմ»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում, գրել էր, որ հանդիպել է Նաիրի Հունանյանի հետ և երկու ժամ զրույց ունեցել:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս