Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման ու քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Բայց արդյոք վարչապետն այնտեղ մենակ միտի՞նգ է արել, թե՞ այլ հանդիպումներ էլ է ունեցել։ Տեղի է ունեցել պաշտոնական այց, եւ ես կարծում եմ, որ Ձեր ասած միտինգը եղել է այդ պաշտոնական այցի առանցքային միջոցառումը։ Որովհետեւ այդ 2 հազար մարդը, որ ամեն անգամ հավաքվում է ամեն տեղում, մարդիկ են, որ պիտի ստանան այդ հաղորդագրությունը, որ եկեք ձեր երկիր, որովհետեւ սա ձեր երկիրն է։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գյումրու ոստիկանները Գարեգին Նժդեհի […]
Տավուշի մարզում շարունակվում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները:
Ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը և Նարեկ Գրիգորյանն անդրադառնում են պատվաստումների հարցին` դրանց դրական և թերի կողմերին. ինչ է թաքցնում առողջապահության նախարարությունը:
Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգը դրա իսպառ բացակայությունն է: Բոլոր նրանք, ովքեր Փաշինյանի իշխանությունը բնորոշում են որպես պոպուլիստական, մասամբ սխալվում են: Համեմատեք, ուսումնասիրեք տեսությունը, պրակտիկան ու կհամոզվեք դրանում: Սա լրիվ այլ բան է: Ես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կբնորոշեի որպես «ոչ համակարգային իշխանություն»:
Եվրամիության երկրները կոչ են արել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել Բոլիվիայում:
«Եթե երկրի վարչապետը Հայաստանի ու Արցախի Անվտանգության հարցերը թողած, ՄԱԿ-ում իր ելույթի կեսը նվիրում է «նախորդ ռեժիմին», ԵԽԽՎ-ում չի խոսում Հայոց ցեղասպանության մասին, Եվրոպառլամենտում կրկին հակակոռուպցիոն լոլոներ է պատմում, ապա ի՞նչ սպասես Նիոկոլի քմահաճույքով ձևավորված և քաղաքական առումով իր քթից թռած Ազգային Ժողովից»:
Ռուսաստանը լրացուցիչ եւս մոտավորապես 300 զինվորական ոստիկանների է Չեչնիայից ուղարկել Սիրիա՝ հատուկ առաջադրանքներ կատարելու սիրիա-թուրքական սահմանի 30-կիլոմետրանոց գոտում:
ռնվազն 50 հազար մարդ է տարհանվելու հանձնարարություն ստացել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 23:25-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
ԱՄՆ-ն ուսումնասիրում է այն սցենարը, որի համաձայն Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթի հանքավայրերը հսկելու համար կուղարկի 500 ամերիկացի զինծառայող:
Հոկտեմբերի 25-ին ժամը 00:40-ին վերականգնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր գնացքների՝ այդ թվում ներհանրապետական էլեկտրագնացքների, երթևեկությունը:
Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում շրջանառվում է այն լուրը, որ պետ. բյուջեից 20.000.000 դրամ է հատկացվել սեռափոխության մասին ֆիլմ նկարահանելու համար, մասնավորապես Մելինե Դալուզյանի մասին, ով հիմա իրեն կոչել է «մել» և սեռափոխվել է: Ի՞նչ է սա, եթե ոչ պղծության քարոզ…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է հանձնել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴԿ) քրդա-արաբական դաշինքի հրամանատար Մազլում Քոբանի Աբդիին։
Առաջինը Հայաստան (Armenia First) նախաձեռնության քննարկել է «Թուրքիա, Ադրբեջան՝ միջազգային անվտանգային սպառնալիքներ» թեման։ Այս անգամ փորձագետների կողմից ներկայացվել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ու ռազմական նկրտումները։
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախկին նախագահ արա Բաբլոյանի կողմից հնչեցված հայտարարության առնչությամբ, որում ասված է. «2019 թ. հոկտեմբերի 23-ին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Արա Բաբլոյանը հայտարարել է.
«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նախաձեռնել է «Չվնասող լրագրություն» խորագրով հատուկ սեմինար լրագրողների համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին (ժամը՝ 13:00-ից 15:30-ը):
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկ օրերին սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ըստ մեր աղբյուրի՝ այցի հիմնական նպատակը գազի գնի շուրջ բանակցություններն են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Կա՛մ Վերմիշյանը պետք է պատասխան տա իր ասածի համար, կա՛մ վարչապետը պատասխանատվության ենթարկի իր ենթակային, կա՛մ սպասենք պաշտոնական Նյու Դելիի պատասխանին»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ` ԱԺ նիստերի ավարտից անմիջապես հետո, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շտապել են ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ խմբակցության դռնփակ նիստ են անցկացրել:
«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է լրջագույն ստուգումներ իրականացնել ուժային նախարարություններում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը:
«Ես մեղավորություն զգում եմ տարբեր հարցերում, որ արդյո՞ք ունենք ուժային կառույցներ, որոնց խնդիրը ոչ թե պետությանը, այլ օրվա իշխանությանը ծառայելն է, այսինքն՝ նման դրսևորումներ մեր իրականությում կան, ես մեղավորություն եմ զգում, որ իմ՝ նախարար և պատգամավոր լինելու տարիներին չի ստեղծվել այն համակարգը, որ կալանքը, ձերբակալությունը չդիտարկվի ինչ-որ ցուցմունք կորզելու կամ պատժիչ միջոց, ես այս առումներով ինձ մեղավոր զգում եմ:
Քոչարյանն ասաց, որ պետք է ԱԺ-ից եւս 6 ամիս ժամանակ խնդրեն` աշխատանքն ավարտելու համար։ Տպավորություն էր, որ Քոչարյան Անդրանիկին հասկացնում էին, որ ՕԳԳ-ն ցածր է, եւ ակնկալիքներ` ուժային կառույց ղեկավարելու, ինքը չպետք է ունենա, իսկ որ Անդոն նման ամբիցիաներ ունի, բոլորս գիտենք»:
«Իրատես» թերթը գրում է. «Նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին վարչապետի գաղտնի հանձնարարականը, որով գործադիրի ներկայացուցիչներն արդեն մի քանի ամիս 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում, մեծ աղմուկ է հանել:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաջալերելով Աննայի գործունեությունը, քաջալերում եմ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կազմող կանանց հանրային, տնտեսական, կրթական, քաղաքական ակտիվությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բարձրաստիճան զինվորականությունն այս օրերին անհանգիստ է: Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայող է ինքնակամ լքել զորամասը, եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Այստեղ, անշուշտ, գլխավոր պատասխանատուն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն է՝ ի դեմս շտաբի պետ Արտակ Դավթյանի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության հստակեցման հետ կապված, քանի որ հասկացել են՝ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել։