
«Որպես մարդ բազմաթիվ հարցեր ունեմ Նաիրի Հունանյանին». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը չի ցանկանում մեկնաբանել պատգամավոր գործընկերոջ՝ Արման Բաբաբաջյանի և Հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի հանդիպումը, քանի որ դատապարտյալի հետ հանդիպումը Ա. Բաբաջանյանի որոշումն է եղել:
«Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, ապա այդ օրը փոխվեց Հայաստանի ճանապարհը, չեմ ուզում գնահատականներ տալ, թե դեպի ուր գնաց, բայց դա Հայաստանի նորագույն պատմության ամենացավալի ու ամենավատ օրն էր: Ինչ վերաբերում է դատապարտյալին, նույնիսկ անունը չեմ ուզում տալ, որը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար, ապա մենք գիտենք, որ օրենքը թույլ է տալիս, որ ցմահ դատապարտյալը նման դիմում ներկայացնի»,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նշեց Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ պետք է սպասել և տեսնել, թե ինչ ընթացք կունենա Նաիրի Հունանյանի դիմումը:
«Որպես մարդ բազմաթիվ հարցեր ունեմ Նաիրի Հունանյանին, որպես քաղաքական գործիչ կրկին ունեմ, բայց զերծ կմնամ այսօր կարծիք հնչեցնելուց»,- եզրափակեց Արման Աբովյանը:
Զվարթ Խաչատրյան