Բաժիններ՝

«Հաղթանակած» նախաձեռնությունը դադարեցրել է Եռաբլուրում շուրջօրյա վերահսկողությունը

Օգոստոսի 1-ին, երբ Եռաբլուրում պղծել էին ապրիլյան պատերազմի նահատակների շիրմաքարերը, «Հաղթանակած» նախաձեռնությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն էր սահմանել։

Դեռևս այս ժամանակ նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ շուրջօրյա վերահսկողությունն իրականացնելու են այնքան ժամանակ, մինչև համապատասխան մարմինների կողմից տարածքը պատշաճ կվերահսկվի, և նման դեպքերն իսպառ  կբացառվեն։

168.am-ը Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեց՝  արդյո՞ք շարունակում են իրենց նախաձեռնությունը, թե՞ Եռաբլուրում արդեն վերահսկողությունը խստացվել է։

«Այս միջադեպից հետո Եռաբլուրում մոտավորապես 15-20 օր ենք վերահսկողություն իրականացրել, դրանից հետո Ռազմական ոստիկանությունն այնտեղ զորքեր էր տեղակայել, որոնք վերահսկում էին։ Դրանից հետո նորից մի քանի անգամ գնացել ենք Եռաբլուր, տեսել ենք, որ ռազմական ոստիկանությունն այնտեղ է, վերահսկողություն էին իրականացնում նաև Մահապարտների գնդի տղաները»,- շեշտեց նա։

Նրա խոսքով՝ սկզբում տեսնելով, որ Եռաբլուրում վերահսկողությունը խստացրել են, դադարեցրել են իրենց նախաձեռնությունը, սակայն հաճախակի են այցելում Եռաբլուր։

«Մենք մշտապես ենք այցելում այնտեղ, պարտադիր չէ, որ ինչ-որ խնդիր լինի, նոր գնանք»,- եզրափակեց նա։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031