Կոտլետների լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Հավ – 400 գ
2. Շամպինիոն – 300 գ
3. Բուլղարական պղպեղ – 0.5 հատ
4. Ձու – 3 հատ
5. Ալյուր – 1 ճ/գ
6. Թթվասեր – 1 ճ/գ
7. Կանաչ սոխ – 50 գ
8. Աղ, սև պղպեղ
9. Բուսայուղ – 30 մլ
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել: Կտրատել նաև սունկը և պղպեղը:
2. Խառնել հավի միսը, սունկը, պղպեղը, ձուն, թթվասերը, կտրատված սոխը, աղը, պղպեղը և ալյուրը: Խառնել բոլոր բաղադրիչները՝ մինչև ստացվի միասեռ զանգված:
3. Կոտլետներ ձևավորել և տապակել բուսայուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը