«Ինչո՞ւ է նման հարց առաջացել». Վարչապետին զարմացրեց իր հրաժարականի մասին հարցը

Այսօր Վանաձորում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ո՞ր դեպքում ու ի՞նչ հանգամանքներում հրաժարական կներկայացնի։

Հարցը զարմացրեց վարչապետին. «Բայց ինչո՞ւ է նման հարց առաջացել»:

Լրագրողը պարզաբանեց՝ ասելով, թե հարցը տալիս է հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ նման բան լինի, ես անպայման կտեղեկացնեմ»:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30