«Սա Հայաստանի 3-րդ Հանրապետության ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկն է». Վարչապետը՝ Ամուլսարի մասին

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրությունն Ամուլսարը, չգիտես ինչու, առանձնացնում է, մինչդեռ Հայաստանում կան մետաղական հանքեր, որոնց աշխատանքը վերահսկելու անհրաժեշտություն կա:

Վարչապետի խոսքով, եթե  ասում են, որ Ամուլսարի նախագիծը  պետք է փակենք, ինքն էլ որոշեց, որ պետք է փակի, ապա միջազգային հանրության առաջ պետք է պատասխան տան, որ, եթե այդքան մտահոգված են բնապահպանական խնդիրներով, ապա ինչո՞ւ չեն զբաղվում Զանգեզուրի, Զոդի հանքերով և այլ հանքերով:

«Առնվազն՝ նախագծի մակարդակով, Ամուլսարը մյուս բոլոր հանքերից մի քանի գլուխ բարձր է, և Հայաստանի 3-րդ Հանրապետության ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկն է: Եթե մենք այս հարցին լուրջ չվերաբերվենք, Հայաստանը դառնալու է սև խորշ աշխարհի տնտեսական քարտեզի վրա: «Մուդիզը» մեր վարկանիշը բարձրացրել է, և մենք ուրախացել ենք, բայց դեռ տարածաշրջանում հետ ենք՝ ներդրումային գրավչության առումով: Մի մասից ավել ենք, մի մասից էլ հետ ենք»,- այսօր Վանաձորում հրավիրած մամուլի ասուլիսին ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց, որ, եթե ասում են, որ Ամուլսարի դեպքում պետք է նոր ՇՄԱԳ անցկացնել, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ Զանգեզուրի հանքի դեպքում նոր ՇՄԱԳ-ի պահանջ չեն դնում, որի ՇՄԱԳ-ը մի քանի թերթ է:

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս