«Դանդաղ վերականգնվում եմ, շտապելու տեղ չկա». Կասիլիասը՝ սրտի կաթվածից հետո կյանքի մասին
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասը խոսել է գարնանը սրտի կաթվածից հետո ապաքինվելու մասին:
«Սկսվել է վերականգնման նոր փուլ: Հիմա իմ սրտից, այսպես ասենք, ավելին է պահանջվում:
Դանդաղ եմ վերականգնվում, շտապելու տեղ չկա»,- Կասիլիասին է մեջբերում Goal.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Պորտուն» հայտավորել է 38-ամյա իսպանացուն ընթացիկ մրցաշրջանի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը