Դատարանը կհրապարակի Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։
Սեպտեմբերի 7-ին Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը քննության չի առնվել։