«Հայկ Հարությունյանի մահվան գործի քննության հետ որևէ առնչություն չունեմ». ՔԿ նախագահի տեղակալ

«Ես որևէ առնչություն չունեմ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործի քննության հետ։ Այո, ՔԿ նախագահի տեղակալն եմ, բայց նա ունի մի քանի տեղակալներ, ու կա աշխատանքի բաժանում։ Այս գործի հետ կապված որևէ հսկողական գործառույթ չեմ իրականացնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հետ կապված շրջանառվող ինքնասպանության վարկածին։

Ըստ նրա՝ գործի քննության հետ կապված շատ մանրամասների չի տիրապետում, եթե նույնիսկ տիրապետում էլ է, ապա չի պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ, քանի որ ի պաշտոնե նման լիազորություններ չունի։

«Զուտ դատավարական տեսանկյունից՝ մահվանից հետո ալկոհոլի օգտագործման հետ կապված հրապարակումը և այլն, խնդրում եմ, ընդունեք մեկ հայտնի իրողություն՝ գործերի քննության և իրավապահ համակարգի վերաբերյալ, որ վաղաժամ հրապարակումները խոչընդոտում են գործի հետագա ընթացքը»,- եզրափակեց Հայկ Այվազյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս