Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 23-ի. France Presse
Առնվազն 23 մարդ է զոհվել 6,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Ամբոն կղզու ափերի մոտ: Այդ մասին հայտնել է France Presse գործակալությունը:
Նրա տվյալներով՝ տուժել է 100 մարդ, շուրջ 15 հազար բնակիչ մնացել է առանց կացարանի:
Ավելի վաղ AFP-ն հայտնել էր 20 զոհվածի մասին: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր 356 հազար բնակչությամբ համանուն Ամբոն քաղաքից 39 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Տարերքի օջախը 33 կիլոմետր խորության վրա էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:ֆէ