Բաժիններ՝

Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Դանիլյուկը պաշտոնաթողություն է խնդրել

Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկը պատոնաթողության դիմում է տվել: Սեպտեմբերի 27-ին այդ մասին Telegram–ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը։

«Համապատասխան դիմումն Ալեքսանդր Դանիլյուկը գրել է Ուկրաինայի նախագահի անունով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ աշխատանքային այցի սկսվելուց առաջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գրասենյակում նշել են, որ Զելենսկին այդ դիմումը կքննարկի Կիեւ վերադառնալուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս