Բաժիններ՝

Մալայզիայի 94-ամյա վարչապետը հայտարարել է ևս երեք տարի աշխատելու պատրաստակամության մասին

Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը հայտարարել է, որը պատրաստ է բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցնել եւս երեք տարի, չնայած հաջորդ տարի պաշտոնաթող լինելու վերաբերյալ ավելի վաղ հայտարարված որոշմանը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է Bernama գործակալությունը:

«Խոստանում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնը կթողնեմ համընդհանուր ընտրություններից առաջ, որոնք անցկացվելու են 2023 թվականին: Այնպես որ ես եfւս երեք տարի ունեմ աշխատելու համար»,- հայտարարել է94-ամյա քաղաքական գործիչը Նյու Յորքում, որտեղ նա մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Վարչապետը պատմել է, որ «օրական աշխատում է 18 ժամ, քանի որ իրեն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել մինչեւ պաշտոնաթողությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30