«Եթե մենք զգանք որևէ բան, որը պետք է փոխանցենք, դա կանենք ուղիղ». ՀՀ-ում ԵՄ դեսպանը՝ դատարանները շրջափակելու մասին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ՀՀ եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ ողջունելի է այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը ցուցաբերում է կամք ու ցանկություն սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար։

«Այդ ամենին ԵՄ-ն արդեն աջակցություն է տրամադրում, մենք իրականացնում ենք աջակցություն փորձագիտական ոլորտում, ողջունում ենք այս երկխոսությունը՝ քաղաքացիական հասարակության և Կառավարության միջև»,- «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը՝ հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։

Ըստ նրա՝ դատաիրավական բարեփոխումները գործընթաց է, որի վերաբերյալ չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել, այդ ռազմավարության վերաբերյալ դեռ չկա նախնական տարբերակ, երբ այն լինի, ապա իրենց փորձագետները կներգրավվեն գործընթացում և կտրամադրեն իրենց կարծիքը։

«Ես դեռ նոր եմ, բայց վերջին մեկ շաբաթվա ընթացքում շատ ակտիվ աշխատում ենք Արդարադատության նախարարի հետ, հաճախ ենք հանդիպում, հանդիպել ենք նաև վարչապետի հետ, և այնպիսի տպավորություն է, որ այդ երկու գերատեսչությունների միջև  համագործակցության եզրերը շատ սերտ են»,- նշեց նա։

168.am-ի հարցին՝ երկրի վարչապետի կոչով դատարանների մուտքեր փակելը ճնշո՞ւմ է դատական համակարգի վրա , թե՞ ոչ, ԵՄ-ն այդ գործընթացի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի, Անդրեա Վիկտորինը պատասխանեց.

«Եվրոպական Միությունը շատ ակտիվ և ուղիղ կապի մեջ է, եթե մենք զգանք որևէ բան, որը պետք է փոխանցենք, մենք դա կանենք ուղիղ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս