Բաժիններ՝

ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց Վենեսուելայի անվտանգության եւ հետախուզության յոթ աշխատակցի դեմ

Եվրամիությունը սահմանափակիչ միջոցներ է կիրառել Վենեսուելայի անվտանգության ուժերի եւ հետախուզության յոթ աշխատակիցների նկատմամբ: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:

«Խորհուրդը սահմանափակիչ միջոցների գործողությունը տարածել է Վենեսուելայի անվտանգության ուժերի եւ հետախուզության յոթ աշխատակիցների նկատմամբ: Այդ միջոցները ներառում են ուղեւորությունների արգելք եւ ակտիվների սառեցում:

Թվարկված անձինք մասնակցել են խոշտանգումների եւ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների»,- նշվում է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ: Այսպիսով, ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում գտնվող վենեսուելացի պաշտոնատար անձանց թիվը հասել է 25-ի: Առաջին անգամ ԵՄ-ն Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ է համաձայնեցրել 2017 թվականի նոյեմբերին:

Այն ժամանակ հանրակցության երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները որոշել էին արգելանք սահմանել Վենեսուելա զենքի, ինչպես նաեւ տեխնիկայի եւ սարքավորումների մատակարարումների վրա, որոնք կարող էին օգտագործվել «ներքին բռնաճնշումների» համար: 2018 թվականին ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել վենեսուելացի 18 պաշտոնյայի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս