Կոնվերս Բանկում ամփոփել են #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի արդյունքները
Կոնվերս Բանկում ամփոփել են #ՎիզաԴեպիԵվրոպա (# VisaToEurope) ակցիայի արդյունքները: Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում իրականացված ակցիայի 10 հաղթողները իրենք են որոշել, թե եվրոպական 10-ը քաղաքից որտեղ են անցկացնելու հանգիստը:
« Սա Հայաստանում անկանխիկ գործարքների խթանման նպատակով իրականացված աննախադեպ ակցիա էր , որի արդյունքում Բանկի ՊՕՍ տերմինալներով առավելագույն անկանխիկ վճարումներ իրականացրած Visa քարտապանները որպես նվեր ստացան Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին ուղեգիր (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար): Տուրիստական ուղղությունները որոշեցին հենց հաղթողները»,- ասել են Բանկում:
Նշվել է նաև, որ ակցիայի արդյունքում Կոնվերս Բանկի Visa քարտատեսակներով անկանխիկ գործարքների աճը կազմել է ավելի քան 33 տոկոս: