
Իսպանիայի շատ նահանգներում նախազգուշացում է հայտարարվել տապի պատճառով

Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունը օգոստոս 9-ին տապի պատճառով նախազգուշացում է հայտարարել թագավորության գրեթե բոլոր արեւելյան նահանգներում։
Գերատեսչությունը վտանգի մակարդակը բարձրացրել է մինչեւ դեղին եւ նարնջագույն: Բացի այդ, Վալենսիայում տագնապի մակարդակը բարձրացված է մինչեւ ամենաբարձր՝ կարմիր նշագիծ: Կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը կարող է հասնել 42 աստիճանի:
2017 թվականին Պետական օդերեւութաբանական գործակալությունը Իսպանիայում գրանցել էր ջերմաստիճանային նոր ռեկորդ: Հուլիսի կեսերին Կորդովայում (Անդալուսիայի ինքնավար հանրակցություն) ջերմաչափի սյունը հասել է 46,9 աստիճանի նշագծին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: