Բաժիններ՝

Սերբիան չի անդամակցի ռազմական դաշինքների. նախագահ Վուչիչ

Սերբիան մտադիր չէ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին կամ ցանկացած այլ ռազմական միության: Այդ մասին հայտարարել է այս երկրի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Սերբիան ռազմական տեսակետից չեզոք կմնա: Սերբիան չի անդամակցի ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Էլ մեկ այլ ռազմական միության: Հենց այդ պատճառով է Սերբիան հոգ է տանում իր անվտանգության մասին, եւ մենք մեծ առաջընթացի ենք հասել վերջին տարիներին, որովհետեւ ցանկանում ենք լինել ազատ, ինքնուրույն ընտրել մեր ապագան, ոչ ոքից կախված չլինել: Կարծում եմ, որ դա լավագույն ճանապարհն է, իսկ թե ինչ ճանապարհ կընտրի Բոսնիան եւ Հերցեգովինան, դա նրա խնդիրն է»,-հայտարարելէ Վուչիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս