Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանն սպառնացել է ԳԴՀ-ից ամերիկյան զորքերի մասնակի դուսբերմամբ. DPA
Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հնարավոր է համարել ամերիկացի զինծառայողների մի մասին Գերմանայի Դաշնային Հարապետությունից (ԳԴՀ) այլ վայր փոխադրումը: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը։
ԱՄՆ-ը գտում է, որ ԳԴՀ-ն բավականաչափ չի ծախսում պաշտպանության համար: Վաշինգտոնը ցանկանում է, որ Բեռլինը այդ նպատակի համար ծախսի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսը, բայց Գերմանիայի իշխանությունները պատրաստ են մինչեւ 2024 թվականը ծախսերի սույն հոդվածն ավելացնել մինչեւ 1,5 տոկոս: Հաջորդ տարվա բյուջեի նախագծի համաձայն՝ Գերմանիան պաշտանության համար կծախսի 44,9 միլիարդ եվրո, դա ՀՆԱ-ի մոտավորապես 1,2 տոկոսն է:
Ավելի վաղ Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջետ Մոսբահերը գերմանացիներին օրինակ է բերել Վարշավայի իշխանություններին: «Լեհաստանը պաշտպանության ծախսերի գով ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորությունները կատարում է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով: Գերմանիան չի կատարում: Մենք Լեհաստանում կողջունենք (այժմ) Գերմանիայում տեղաբաշխված ամերիկացի զինվորներին»,- գրել է նա Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: