
Հայտնի են Չեմպիոնների լիգայի թիմեր. «Ռեալը» երկրորդ զամբյուղում է

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2019/20 խմբային փուլի բոլոր մասնակիցները:
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումների արդյունքներով՝ «Այաքսը», «Բրյուգեն» և «Սլավիան» դուրս են եկել խմբային փուլ:
Խմբային փուլի վիճակահանության համար կլինի 4 զամբյուղ: Հատկանշական է, որ Մադրիդի «Ռեալը» երկրորդ զամբյուղում է:
Առաջին զամբյուղ.
«Լիվերպուլ», «Չելսի», «Բարսելոնա», «Մանչեսթեր Սիթի», «Յուվենթուս», «Բավարիա», ՊՍԺ, «Զենիթ»;
Երկրորդ զամբյուղ.
«Ռեալ», «Ատլետիկո», «Բորուսիա Դորտունդ», «Նապոլի», «Շախտյոր», «Տոտենհեմ», «Բենֆիկա», «Այաքս»;
Երրորդ զամբյուղ.
«Լիոն», «Բայեր», «Զալցբուրգ», «Օլիմպիակոս», «Վալենսիա», «Ինտեր», Զագրեբի «Դինամո», «Բրյուգե»;
Չորրորդ զամբյուղ.
«Լոկոմոտիվ», «Գենկ», «Գալաթասարայ», «Լայպցիգ», «Սլավիա», «Ցրվենա Զվեզդա»,«Ատալանտա »,«Լիլ»:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա այսօր:
Սիրարփի Աղաբաբյան