Բաժիններ՝

Կեյլոր Նավասը համաձայնեցրել է պայմանագիրը եվրոպական գրանդի հետ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը պատրաստ է տեղափոխվել ՊՍԺ: Կոստառիկացի 32-ամյա դարպասապահն արդեն փարիզեցիների հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, հայտնում է L’Equipe-ը:

Մոտ ժամանակներս նա պետք է մեկնի Փարիզ՝ բուժզննում անցնելու համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է դարպասապահի համար վճարել 15 միլիոն եվրո, բայց մադրիդցիները պնդում էին 20 միլիոն: Այժմ նշվում է, որ Նավասը կտեղափոխվի ՊՍԺ՝ 13 միլիոն եվրոյի դիմաց:

Կեյլոր Նավասը «Ռեալի» կազմում խաղում է 2014 թվականից, և այս ընթացքում Իսպանիայի առաջնությունում 104 հանդիպում է անցկացրել: Այնուամենայնիվ, Տիբո Կուրտուայի գալուստով կոստառիկացին կորցրեց իր տեղը մեկնարկային կազմում: Անցած մրցաշրջանում Նավասն Իսպանիայի առաջնությունում ընդամենը 10 հանդիպում է անցկացրել:

Ավելի վաղ նշվում էր, որ 32-ամյա կոստառիկացին կմնա մադրիդյան ակումբում, եթե իրավիճակը վերջին պահին չփոխվի, քանի որ խաղացողն այլ առաջարկներ չունի:

ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» պոտենցիալ տարբերակներ էին, սակայն երկու թիմերն էլ կորցրել են հետաքրքրությունը Նավասի նկատմամբ: Այժմ կարծես ՊՍԺ-ն կրին սկսել է պայքարը:

Նոր ակումբում խաղացողը տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ է ուզում: Խաղացողին ցանկանում էր գնել «Բենֆիկան», բայց պորտուգալական ակումբը կարող էր դարպասապահին առաջարկել միայն 3 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նավասը համաձայնել է հեռանալ «Ռեալ Մադրիդ»` որպես ազատ գործակալ: Այդ դեպքում մադրիդյան ակումբը պետք է հավելավճարներ տար Նավասին՝ պայմանագիրը 2 տարի շուտ խզելու համար: Սակայն «Ռեալը» պատրաստվում է գումար հավաքել դարպասապահի համար և թույլ չի տա նրան անվճար գնալ:

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակնարկել էր, որ դեռևս վստահում է Նավասին:

«Ինձ դուր է գալիս նաև Կուրտուան: Նա ցույց տվեց, որ նա մեծ դարպասապահ է: Բայց ես ուզում եմ, որ Կեյլորը զգա իր կարևորությունը:

Ես չեմ մոռանա այն, ինչ Նավասն արեց: Նա ավելի քիչ էր խաղում, և նա պետք է խաղա»:

Նավասն ամիսներ առաջ ասել էր, որ ոչ մի դեպքում չի ուզում հեռանալ մադրիդյան ակումբից:

«Ես չեմ ուզում հեռանալ «Ռեալից» այնքան, որքան մահանալ»,- նշել էր Նավասը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս