«Կշիռ չունեցող զանգվածին ուրախացնելու համար՝ սրան բռնեցինք, նրան բռնեցինք…». Վարդան Բոստանջյան

«Ստվերային տնտեսությունը, շրջանառությունը ցանկացած երկրում աշխատում են մինիմալիզացնել, բայց ոչ մի երկրի չի հաջողվել դա անել. ԱՄՆ-ի նման երկրում ստվերային տնտեսությունը մոտ 25 տոկոս է կազմում»,- անդրադառնալով հեղափոխությունից հետո տեղի ունեցող ձերբակալություններին՝ նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Ըստ նրա՝ չի կարելի պայքարի անվան տակ այնպես անել, որ տնտեսական զարգացման խթանները ոչնչացվեն. «Հիմա մասնավորապես որոշ մարդիկ ձերբակալված են. հասկանալի է, որ օրենքի, կառավարման բաց տեղերից օգտվելով՝ արել են, այսպես կոչված, անօրինական քայեր, բայց որոնց արդյունքում այդուհանդերձ ինչ-որ բան են ստեղծել:

Հիմա մենք էդպես թունավորված, վրեժխնդրությամբ ուզում ենք բոլորի մահը. նման զարգացում լսե՞լ եք: Խոշոր առումով հասկանալի է՝ այնպես պիտի անենք, որ  անօրինականությունները հնարավոր լինի կանգնեցնել, բայց, բոլոր դեպքերում, կշիռ չունեցող զանգվածին ուրախացնելու համար՝ սրան բռնեցինք, նրան բռնեցինք…»:

Կարդացեք նաև

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս