«Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը Նիկոլ Փաշինյանի համար «յամեռ» է». Արամ Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից և դատավարությունից հետո իշխանություններն այլևս ինչ էլ անեն, չեն կարող ժողովրդին զարմացնել։

«Փաշինյանը միայն մեկ դեպքում կարող է այս ժողովրդին զարմացնել, եթե թատերական ներկայացում կազմակերպի իր մահափորձի վերաբերյալ, չնայած խորհուրդ չէի տա, որ գնա այդ քայլին, քանի որ ներկայիս ոստիկանները կամ այն մարդիկ, ովքեր պետք է անեն՝ այդքան էլ պրոֆեսիոնալ չեն, և հետևանքները չենք կարող կանխատեսել։ Եթե ավելի պարզ ասեմ, ապա Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը Նիկոլ Փաշինյանի համար «յամեռ» է, որ այս կողմից մտնում, մյուս կողմից դուրս են գալիս։ Որից հետո բոլոր առողջական խնդիրները երևում են, դրանից հետ մենք տեսանք Փաշինյանի հոգեկան վիճակը, խնդիրները»,- ընդգծեց Արամ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը, Արամ Հարությունյանը նշեց, որ նախկին օլիգարխները շատ լավ լեզու են գտել Նիկոլ Փաշինյանի հետ, ուստի Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ձևական բնույթ է կրում։

«Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը սեփական դեմք չունի, դեմքի մի մասը Սորոսինն է, մյուս մասը՝ Լևոն Տեր-Պետրոսյանինը։ Պատահական չէ, որ այսօր Անդրանիկ Քոչարյանը խրոխտ մտնում է ոստիկանություն, պապայական խոսում ոստիկանապետի հետ, պատահական չէ նաև, որ նա է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ։ Մենք բոլորս շատ զգոն պետք է լինենք»,- շեշտեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս