Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդներ, ՀՀ քաղաքացիներ Ա. Խ. և Լ. Մ. անձնագրերը րոպեներ առաջ ետ են վերադարձվել և նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը:
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հուլիսի 13-ին քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք:
«Ինքս եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր և 9-րդ դասարանի երեխաների հետ նստել եմ Ամերիկյան համալսարանի լսարանում և անգլերեն եմ սովորել։ Հեղափոխությունը սա է, և ես միշտ ասում եմ, եթե մարդն ամեն օր ինչ-որ նոր բան չի սովորում և իր կրթական մակարդակը թեկուզ նոր իմացությամբ ու նոր գիտելիքով չի հարստացնում, ինքը կորցնում է ժամանակը և փորում է մեր և, առաջին հերթին՝ իր հուսահատության փոսը»,- այսօր Լոռու մարզում «ՍՄԱՐԹամեջ» միջոցառմանը նշեց Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայանպաստ որոշումը։
Ֆիլիպիններում հուլիսի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 25 մարդ:
Հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի պաշտպանի բողոքը առաջին ատյանի որոշման դեմ, ըստ որի՝ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գ. Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բանակցություններն ընթանում են «ապրանք՝ գազի դիմաց» բանաձևի շուրջ:
Հուլիսի 12-ին, ժամը 19.20-ին, ոստիկանությունում ՍՊԸ-ներից մեկի անվտանգության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ հերթական ստուգայցի ժամանակ, վարչական-տնտեսական մասնաշենքի հանդերձարանում նկատել են նշված ՍՊԸ-ի 4 աշխատակիցների կոշիկները, որոնցից 2-ի մեջ առկա է եղել ոսկու խտանյութի նմանվող թրջված զանգված:
Սոմալիի Կիսմայո քաղաքում հյուրանոցի վրա իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, դրանք շարքում կան օտարերկրացիներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում մասնակցում է մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպած «ՍՄԱՐԹամեջ» միջոցառմանը:
Ֆուտբոլի Իտալիայի Մ19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Քարմինե Նունցիատայի կարծիքով Երևանում կայանալիք Եվրո-2019-ի ֆավորտիները A խմբում են:
Հուլիսի 11-ին, ժամը 3.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքվանդակի առաջնային պատի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպլեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վերին Շենգավիթի 42-ամյա մի բնակիչ:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին, ժամը 18:00-20:00 պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով երկու ժամով անջատվելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի գազամատակարարումը:
Հուլիսի 12-ին, ժամը 17:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի լվացարանի տակից ծուխ է նկատվում:
Աֆղանստանի արևելյան Նանգարհար շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են:
Օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում նշել էր Սևանի էկոաղետի պատճառները։ Այդ գրառումը նաև ըստ էության բացատրում էր Արթուր Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման պատճառները։
Հուլիսի 12-ին, ժամը 00.05-ին, Թբիլիսյան խճուղու 27/7 հասցեի մոտ բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մեքենաներ, ինչի հետևանքով 7 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Վերջին 30 տարիներին մենք ինչ-որ մեկին կամ ինչ-որ ուժի պարբերաբար մերժում ենք։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել թուրքական Մյուրթեդ ավիաբազայում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի նախօրեին այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:
Ըստ մեր հավաստի աղբյուրի՝ սոցցանցերում և մամուլում Ստյոպա Սաֆարյանը պետք է հասարակական կարծիք ձևավորի հեղափոխական իշխանության համար: Այնինչ ներքաղաքական շրջանակներում խոսում էին որևէ երկրում դեսպան նշանակվելու նրա ցանկության մասին, որը, փաստորեն, չի ստացվում։ Սաֆարյանը, իհարկե, մամուլում հերքել է այդ լուրերը։
Սոմալիի Կիսմայո քաղաքում հյուրանոցի վրա իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ:
Հուլիսի 12-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է։ Նա մասնակցելու է միջոցառմանը։
Հուլիսի 13-ին, ժամը 06:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա կա երիտասարդ աղջիկ, ով գտնվում է հոգեբանական ծանր վիճակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
Հուլիսի 12-ին, ժամը 18:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Որքան էլ մեր աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի հարաբերությունները վերջին շրջանում ջերմացել են, այնքան էլ այդպես չէ։ IRI-ի ինքնին կասկածելի սոցհարցումից հետո պետական կայքերից մեկն իր ինֆորմացիան վերնագրել էր` «Հայաստանցիների 81 տոկոսը բարենպաստ է գնահատում նախագահի աշխատակազմի աշխատանքը»։
Հուլիսի 12-ին, ժամը 18:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: