Բաժիններ՝

Մյասնիկյան պողոտայում քարաթափում է տեղի ունեցել

Հուլիսի 12-ին, ժամը 18:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38/4 հասցեի մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում․ քարերը (մոտ 10 քար) թափվել են ճանապարհի երթևեկելի հատված։

Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են 2 քար և սահմանազատել տարածքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031