Ստեփան Դանիելյան. Ծուղակ է գործող իշխանությունների համար, որի տրամաբանական հետևանքը լինելու է այն, որ իրենց մերժվելու հերթն էլ է գալու. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 30 տարիներին մենք ինչ-որ մեկին կամ ինչ-որ ուժի պարբերաբար մերժում ենք։ Քաղաքականության ընկալումը իջել է կենցաղային ընկալումների աստիճանի՝ կան լավ մարդիկ ու վատ մարդիկ, սակայն էֆեկտիվ կառավարման, աշխարհայացքի ձևավորման խնդիրների մասին մենք չենք մտածում։ Նույնը շարունակվում է նաև հիմա։ Իշխանափոխությունը մերժման խնդիրը ավելի կրքոտ է դրել, և գործող իշխանությունը պետք է ցույց տա, որ մերժելու սոցիալական պատվերը կատարվում է, այլապես հասարակությունը կկասկածի հեղափոխականների ազնվության վրա։ Դա ծուղակ է գործող իշխանությունների համար, որի տրամաբանական հետևանքը լինելու է այն, որ իրենց մերժվելու հերթն էլ է գալու։ Դրական օրակարգ նրանք չեն կարողանում ձևավորել։ Կարծում եմ, որ բացասական լիցքերը շարունակվելու են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը: Նրա խոսքով, այսօր կա մի իշխանություն, որին այլընտրանք դեռևս չկա: «Դրա հաշվին իրենք դեռ կարողանում են ապահովել 50% ավելի վստահության քվեն։ Ընկալելի այլընտրանքի առաջացման դեպքում, կարծում եմ, այդ տոկոսը կտրուկ անկում կապրի։ Գործող իշխանությունը դեռ ժամանակ ունի իրավիճակը շտկելու, սակայն դրա համար չունի փորձ և ստեղծագործական ներուժ։ Հասարակությունը, կարծում եմ, դա հասկանում է»,-ընդգծեց նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031