Բաժիններ՝

Երևանի Մոսկովյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է 5-ամյա և 34-ամյա 2 քաղաքացու վրա

Հուլիսի 12-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է անցորդների (Կ.Կ., ծնված 2014 թ. և Գ.Ս., ծնված 1985 թ.) վրա, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031