 
                        Ավտովթար Երևանում. երկու հոգի մահացել են. ոստիկանություն
 
                                    Հուլիսի 12-ին, ժամը 00.05-ին, Թբիլիսյան խճուղու 27/7 հասցեի մոտ բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մեքենաներ, ինչի հետևանքով 7 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Նույն օրը «Մերսեդես»-ի վարորդ 19-ամյա Գուրգեն Սարգսյանը և ուղևոր, 20-ամյա Ժորա Արամյանը գիտակցության չգալով մահացել են:
Կատարվում է նախաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        