«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերքում է, որ իրենց շարքերում առանձին թևեր են ձևավորվել:
«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Նման պնդում անել որևէ մեկը չի կարող, նույնիսկ բռնապետական իշխանությունը չի կարող նման պնդում անել, ուր մնաց՝ ժողովրդավարական»,- այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ հերքելով լուրերը, թե ինքն Աղվերանում հայտարարել է, որ իրենք իշխանության են եկել առնվազն 40 տարով:
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ամփոփեց 6-7 ամիսների կատարած աշխատանքները և ներկայացրեց առաջիկա գերակա խնդիրները:
Հուլիսի 12-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 11-ին ժամը 04:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 10 հավ, իսկ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան (սեփականատեր՝ Մ.Գ.) բակում՝ 6 հավ:
Հուլիսի 12-ին, ժամը 08:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակա գետնանցումում, այրվում են արկղեր:
Հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Օրենքի նախագիծ), որը չի համապատասխանում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին և չափանիշներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում նոր 250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը:
Հուլիսի 12-ին, ժամը 07:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Երևանում կայացավ նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
Հուլիսի 10-12-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Ուկրաինական NewsOne հեռուստաալիքի աշխատակիցներն Ուկրաինայի կառավարության կողմից ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու և սպառնալիքների պատճառով դիմել են միջազգային կազմակերպություններին: Այս մասին գրված է հեռուստաալիքի պաշտոնական կայքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը հուլիսի 11-ին քննադատորեն է արտահայտվել գաղտնարժույթների մասին՝ կարծիք հայտնելով, որ դրանք հուսալի չեն եւ կարող են նպաստել հանցավոր գործունեությանը: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել է Twitter-ի՝ իր էջում:
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 12-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 17.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ համայնքի Տանձուտ թաղամասի, ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արզնի համայնքի 5-րդ և 6-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Հուլիսի 11-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ «Հին Ջրվեժ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թեհրանը Լոնդոնին կոչ է անում հնարավորինս արագ վերացնելու լցանավի՝ Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի) իշխանությունների կողմից նախաձեռնված կալանումը:
Վենեսուելայի կառավարությունը եւ ընդդիմությունը համաձայնության են եկել ստեղծելու հանձնաժողով քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների քննարկման համար, որը կգործի մշտական հիման վրա:
Ցանկություն չունեմ մեկնաբանել տարբեր բանսարկություններ: Միայն կասեմ, որ իմ մասնակցությամբ ծեծի վերաբերյալ մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում, որևէ մեկի նկատմամբ բռնություն չեմ գործադրել:
Հուլիսի 11-ին, ժամը 17:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագնի թաղամասում շները (2 հատ) հարձակվում են բնակիչների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Ռուսաստանում մահացել է հայ ձեռներեց Մամուդ Շավերշյանը, որը հայտնի է Ստրունինո քաղաքի բնակիչներին անվճար հաց բաժանելով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Հուլիսի 10-ին հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մի քանի ժամ տեւած անջատումների ժամանակ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանն իրենց սուրբ պարտքն էին համարել մարդկանց հորդորել հնարավորինս խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել:
Մոտ երկու ամիս է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Սամվել Բաբայանն Արցախում ստորագրահավաք է անում, որպեսզի դիմի խորհրդարանին Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով:
Հուլիսի 11-ին, ժամը 23:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին գրել է, որ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 11-ին հավանություն է տվել 2020 ֆինանսական տարա բյուջեին, որը նախատեսում է սահմանափակիչ միջոցներ ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ՝ ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության պատճառով: Նիստի հեռարձակումը վարել է C-Span հեռուստաալիքը։