Սահմանադրական դատարանի աշխատակազմի մամլո հաղորդագրությունը «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ
Մեզ հետ զրույցում բրիտանացի միջազգայնագետ Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ դժվար է թերագնահատել այս պաշտոնյաների մակարդակը և այցի կարևորությունը, քանի որ պարզապես պատահական համընկնում ևս դժվար է համարել այս այցերը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրում Պենտագոնի կողմից Թուրքիայի մասնակցության կասեցմանը:
Իջևանում երեկվա դեպքերի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարների հարազատները դժգոհում են: «Թող գործարան բացեն, աշխատատեղ ստեղծեն, մեզանից ի՞նչ են ուզում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկի մայրը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ցույց է տալիս իրավապահ մարմինների գործողությունների քաղաքական դրդապատճառը։
168.am-ի հետ զրույցում բնակիչներից մի քանիսը նույն վարկածն են պնդում՝ հայտարարելով, որ թույլ չեն տա ոստիկանների հետ բախումներից հետո իրենց գյուղի տղերքին 4-8 տարի ազատազրկման հոդվածով «տանեն-փակեն բերդերում»:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրեց, որ բնապահպանական դրամաշնորհների շրջանակներում փոքր պիլոտային ծրագիր է իրականացվել երկու գյուղերում, այս տարվա սկզբին Հարմարվողականության հիմնադրամի կողմից 2.5 մլն դոլարին համարժեք դրամաշնորհներ են ստացվել, որոնք ծախսվել են Դիլիջանի շրջակա համայնքներում և Խոսրովի արգելոցի հարակից համայնքներում:
Երևանում շարունակվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում կկայանա B խմբի երկու հանդիպում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկիրը կարող է փակել Որմզդի նեղուցը նավթի փոխադրման համար, սակայն չի ցանկանում դա անել:
Հուլիսի 18-ին, ժամը 13։01-ին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակցից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. հուլիսի 14-ին ժամը 05:00-ի սահմաններում Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն:
Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգեց ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հրաժարականի պահանջով դատական նիստը։
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հուլիսի 19-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը:
Ամեն դեպքում, ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Գրիգորյանը, լճում լողալու վտանգների մասին իրավասու է խոսել Առողջապահության նախարարությունը:
Իրավիճակը նաև խորհդանշական է, քանի որ ընդամենը սույն թվականի հուլիսի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեցին Կառավարության կողմից ներկայացված նախագծերը /Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում , «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին/, համաձայն որոնց՝ նաև խստացվում է անտառահատման համար սահմանված պատասխանատվությունը։
Հուլիսի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հայաստանում ապօրինի ծառահատումների ծավալը տարեկան 500 հազար խորանարդ մետրից մինչև 1մլն խորանարդ մետր է: Փորձագիտական այս գնահատականն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հնչեցրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա):
Գրանցամատյանում գոյություն չունի Ֆրանսիական համալսարանի անունը, և, եթե ՀՀ-ում գործող համալսարանը չունի պետական հավատարմագրում, նա չի կարող հայկական պետական նմուշի դիպլոմներ տրամադրել: Ուսանողներին երկու դիպլոմ է շնորհվում՝ հայկական և ֆրանսիական:
Հիմա ես ճի՞շտ եմ հասկանում, որ, ըստ Ձեզ, յուրաքանչյուր դատավոր, ԲԴԽ անդամ կարող է և իրավունք ունի ընտրվելուց հետո չերդվել և երդվել այն պահին, երբ ինքը կուզի երդվել, և դա նորմալ է, և դա օրինական է։
168.am–ը թեմայի շուրջ գնահատականներ լսեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանից, ով պարբերաբար բարձրաձայնել է խնդրի կարևորությունն ու ներկայացրել Վրաստանի կառավարության որոշման հնարավոր ռիսկերը մեր տնտեսության համար:
«Ես չեմ բացառում նման բանը, որովհետև բավականին մեծ զանգված էր հավաքված՝ մոտ 500 հոգի, եթե ոչ՝ ավելի, պարզ է, որ դա կարող է նաև կազմակերպված լինել ինչ-որ մի խումբ մարդկանց կողմից, որոնք շահագրգիռ են այդ հարցում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխոստիկանապես Վլադիմիր Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ Իջևանում ակցիան կազմակերպվա՞ծ էր:
Փրկարարները եւս 10 մարդու մարմին են հայտնաբերել Ճապոնիայի Կիոտո քաղաքի անիմեի արտադրության ստուդիայի շենքը զննելիս, որտեղ սաստիկ հրդեհ է տեղի ունեցել:
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի միջին նորոգման աշխատանքները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մարո և Սյուզաննա Դիասամիձեները հայտնաբերվել են Երազգավորս գյուղում: Մ.Դիասամիձեն և Ս.Դիասամիձեն հանձնվել են ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներին:
Այսօր Սևանի վիճակը բավական լավ է, այն թափանցիկության ցուցանիշը, որ այսօր կա Սևանում, վերջին մի քանի տարիների ընթացքում չի եղել, այսինքն՝ 6.5 մ-ից ավելի, երբ 2018-ին միջինը 2 մ է եղել, այսինքն՝ բավական լավ են որակական մասով ցուցանիշները:
168.am-ի խմբագրություն էր զանգահարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի աշխատակից, քառօրյա պատերազմի մասնակից Արթուր Կնյազյանը և ասել, որ թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ուզում է որևէ պատրվակով իրեն աշխատանքից հեռացնել։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Բարձրագույն դատական խորհրդի՝ վերջերս հրաժարական ներկայացրած անդամ Սերգեյ Մեղրյանի հետ 168.am-ը զրուցել է ԲԴԽ-ի շուրջ եղած վերջին զարգացումների մասին։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) տեղեկություն է տարածել, թե հուլիսի 18-ին գիշերը ժամը 00։20–ին Ղազախի ուղղությամբ հայկական կողմի գնդակից վիրավորվել է ՊՍԾ զինծառայող Ջեյհուն Բայրամովը (Ceyhun Bayramov)։
Ուրախ եմ, որ պատասխանել ես նամակիս։ Տխուր եմ, միաժամանակ, որ երկու-երեք օրվա ընթացքում շատ բաներ մոռացել ես։ Ասում ես «…եթե ամեն ինչ այդքան դյուրին էր, ապա ինչու՞ էր այդքան դժվար մնալ և մասնակցել բարեփոխումներին»: