Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստը հետաձգվեց

Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգեց ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հրաժարականի պահանջով դատական նիստը։ Թե երբ տեղի կունենա հաջորդ նիստը, ԲԴԽ անդամները հստակ ժամկետ չնշեցին, միայն ասացին, որ հստակ օրվա մասին լրացուցիչ կհայտնեն։

Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել էին ԲԴԽ նիստ՝ պահանջելով Ն. Տավարացյանի հրաժարականը, պատճառաբանելով, որ նա նախորդ տարի հրաժարվել է ստանձնել ԲԴԽ անդամի պարտավորությունները, մինչդեռ հուլիսի 11-ին նա երդվեց և ստանձնեց իր լիազորությունները, ինչը ոչ լեգիտիմ է։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս