Բաժնի պարեկային ոստիկանները Գյումրու Կարո Հալաբյան փողոցում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մուշի բաժին են ներկայացրել Գյումրiում ապրող 16-ամյա մի պատանու։
Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկությանը ծանոթացել է մամուլից և շատ ողջունում է իրողությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:
ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում 2019 թվականի 1-ին կիսամյակում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 18 քրեական գործ:
Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է։
Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։
«Ֆեյսբուք սոցիալական ցանցի խափանումը միայն Հայաստանում չէ։ Ես այս պահին Կիպրոսում եմ, կրկին խնդիր կա։ Ընդհանուր խափանում է։ Նույնը նաև Instagram-ի դեպքում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Անբարեխիղճ վարորդների տուգանային միավորների մասին օրինագիծը կընդունվի այս աշնանը»,- այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո Հայաստանում շատ բան է փոխվել։ Եթե նախկինում իշխանության հասցեին որևէ քննադատական խոսք լիներ, ապա այն կհանդիպեր լուրջ քարկոծումների, այժմ հակառակ գործընթացն է։
«Եթե այս երկիրը չտեսնենք, այլ միայն լրատվականներով լսենք, ապա ստացվում է, որ ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն ինչ լավ է։ Երբ բաց աչքով ենք նայում, պարզվում է, որ բոլորովին էլ այդպես չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Հուլիսի 9-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գողության դեպք արձանագրվեց։
«Արմոս» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի: Հայցվոր կողմը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Գորգիսյանին հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներից հատկապես հրատապ է համարում բժշկական ոլորտում ծառայությունների մատուցման հարցը, որի լուծումն, ըստ նրա, անբավարար է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) աշխատակիցները երեկ խուզարկություն են իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:
Սուդանի անցումային Զինվորական խորհուրդը եւ հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Հանուն ազատության եւ փոփոխությունների» դաշինքը, հուլիսի 17-ի առավոտյան ստորագրել են քաղաքական համաձայնագիր:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ:
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ոսկերչական ընկերությունից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսների, միաբանների և քահանաների մասնակցությամբ առկա մտահոգություններին ընդառաջ հուլիսի 16-ին տեղի են ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ լսումներ:
Հուլիսի 17-ին, ժամը 16:13-ին ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի շրջանի ՃԿԿ ՕՀ-ից տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. հուլիսի 16-ին, ժամը 23:30-ին Մ-4 «Դոն» դաշնային ավտոճանապարհի 1453-րդ կմ-ին՝ Արխիպո-Օսիպովկա-Տեշեբս հատվածում, տեղի է ունցել ՃՏՊ:
Ամերիկյան F-15 կործանիչը հուլիսի 17-ին վթարային վայրէջք է կատարել Վելկոպոսլսկի վոյեվոդության ռազմական օդաթռիչքարանում:
Երիտասարդ մարտիկի պատրաստության ծրագրի համաձայն՝ 1-ին զորամիավորման զորամասերում մեկնարկել է նորակոչիկների ուսուցման գործընթացը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը կհամագործակցի բոլոր կուսակցությունների հետ, բացի «Սիասնական ազգային շարժումից», որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննության է տարվում՝ 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պետական գնումների համակարգի ընթացիկ վիճակը և բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
«Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի, հակառակ դեպքում ակամայից հաստատվում է իր կողմից երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման արդարացիությունը՝ իր բոլոր հետագա հետևանքներով»։
3 տարի առաջ այս օրերին բացվեց «օվերտոնի պատուհանը»: Մարդասպան ահաբեկիչների քարոզին լծվեց ողջ սորոսական ագիտպրոպը: Արտասահմանյան գործակալական ցանցը լվանում էր բոլորի ուղեղները, հերոսացնում բանկոմատ թալանող, բժիշկ պատանդ վերցնող, մարդասպան տականքին:
Ջերմորեն շնորhավորում եմ Ձեզ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարումը՝ որպես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահ, կնշանավորվի Եվրոպական միության նոր վերելքով:
Եվրոպայի մինչև 19 տարեկանների երևանյան առաջնությունը մեկօրյա դադարից հետո վերսկսվում է: