«Այնպես չի եղել, որ ես, քմահաճույքից ելնելով՝ չեմ երդվել։ Ես հարկադրված եմ եղել չերդվել». Նախշուն Տավարացյանին ստիպե՞լ են չերդվել

Այսօր ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ հրավիրված ԲԴԽ դռնբաց նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում է Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը, Գրիգոր Բեքմեզյանը Նախշուն Տավարացյանին հարցրեց.

– Հիմա ես ճի՞շտ եմ հասկանում, որ, ըստ Ձեզ, յուրաքանչյուր դատավոր, ԲԴԽ անդամ կարող է և իրավունք ունի ընտրվելուց հետո չերդվել և երդվել այն պահին, երբ ինքը կուզի երդվել, և դա նորմալ է, և դա օրինական է։

– Ոչ,- պատասխանեց Նախշուն Տավարացյանը,- որովհետև այնպես չի եղել, որ ես, քմահաճույքից ելնելով՝ չեմ երդվել։ Ես հարկադրված եմ եղել չերդվելու համար, և օրենսգրքում պետք է անպայման փոփոխություն կատարվի։

Գրիգոր Բեքմեզյանի այն հարցին, թե՝ Ձեզ ստիպե՞լ են, Նախշուն Տավարացյանն արձագանքեց՝ այո։

Հարցին, թե ո՞վ է ստիպել, դատավոր Տավարացյանն ասաց.

– Դե հիմա թողնենք։ Ստիպելու տակ Դուք առանձնապես քրեորեն հետապնդելի արարք մի փնտրեք։ Ես ասում եմ՝ ստեղծված իրավիճակում։

ԲԴԽ անդամների պնդումներին, թե ով է այնուամենայնիվ ստիպել, Նախշուն Տավարացյանը կրկնեց՝ «դուք դա բառացի մի ընդունեք, բայց կարող եմ ասել, որ ստեղծված իրավիճակն այնպիսին էր, որ, այո, ես հարկադրված չերդվեցի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031