Բաժիններ՝

ՀՀ պատվիրակությունն Ավստրիայում քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հեռանկարները

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-ին այցելել է Ավստրիա՝ քննարկելու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։ ՀՀ պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի, ինչպես նաև ներքին գործերի դաշնային նախարարությունների գործընկերների հետ հանդիպմանը հարցի շուրջ ծավալվել են արդյունավետ քննարկումներ և մտքերի փոխանակում՝ ուղղված ՄԱԱԵ մեկնարկի խթանմանը։

Հայկական կողմը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել երկխոսության մեկնարկի համար առանցքային հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման հանգամանքի վրա։

Ավստրիական կողմն իր հերթին գոհունակություն է հայտնել միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ՝ արձանագրելով ՄԱԱԵ մեկնարկին ուղղված շփումները շարունակելու կարևորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031