Աղի լճում լողալիս ջրահեղձ է եղել 78-ամյա քաղաքացի. նախնական վարկածով` նա սրտի կաթված է ստացել. Shamshyan.com
Հուլիսի 29-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Էրեբունու բաժնին հայտնել է, որ կանչով մեկնել են Էրեբունի վարչական շրջանում ժողովրդին հայտնի «Աղի լիճ», որտեղ հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի բնակիչ՝ 78-ամյա Հուսիկ Մ-ն է, որը լողալիս ջրահեղձ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Հուսիկ Մ-ն լողալիս սրտի կաթված է ստացել։ Ավագ քննիչ Գ.Մղդեսյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: